ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն արհեստավարժ չէ. ՌԴ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն արհեստավարժ չէ. ՌԴ
29.07.2018 | 01:25

Առնվազն արհեստավարժ չենք համարում Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Երևանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայում իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին:

Հաղորդագրության մեջ ասված է, որ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել ՀԱՊԿ երկրներին ուղղված պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ զարմացնող առաջարկով՝ «սկսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»:

«Նման հայտարարություններ լսելը առավել քան տարօրինակ է, երբ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել նախարարության կոլեկտիվի վրա, որը վերջերս էր ներկայացրել ՀԱՊԿ-ին Խաչատուրովի թեկնածությունը: Եվ որ ամենակարևորն է՝ շատ լավ տեղեկացված է գործընթացին, ըստ որի Հայաստանը պետք է սկսի գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը, որն այդ երկրի ներկայացուցիչ է»,- նշված է ТАСС-ի տարածած գրության մեջ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ